Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

14/08/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է 2013, 2014, 2015, 2016 թվականների ծնված երեխաների ընդունելություն։ Սեպտեմբերին անցկացվելու է սելեկցիա, որին հաջողությամբ մասնակցողները հնարավորություն կստանան միանգամից ընդգրկվել ակումբի ակադեմիայի թիմերում ու կմարզվեն անվճար հիմունքներով, իսկ մյուսները կշարունակեն մարզումները ակումբի մարզադպրոցում արդեն վճարովի հիմունքներով։

Բոլոր ցանկացողները կարող են իրենց հայտերը լրացնել օնլայն, անցնելով այս հղումով:

*Ընդունվելուց պարտադիր ներկայացնել բժշկական տեղեկանք տարածքային պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից, որը կթույլատրի երեխային զբաղվել սպորտով: