Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

30/09/2020

Այսօր «Ուրարտուն» սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում անցկացրեց։ «Նարնջագույնների» և «Մանուշակագույնների» միջև պայքարը հավասար ստացվեց՝ երկու կողմերը աչքի ընկան խփված մեկական գնդակներով։

Հիշեցնենք, որ ռազմական դրության պատճառով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները անորոշ ժամանակով հետաձգված են, սակայն թիմերը շարունակում են մարզումներ անցկացնել։