Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

14/06/2021

«Ուրարտուի» գլխավոր թիմը 15-օրյա դադարից հետո վերսկսեց մարզումները։ Պարապմունքներն առայժմ ընթանում են ոչ ամբողջական կազմով, մոտ ժամանակներում թիմին կմիանան այն ֆուտոլիստները, որոնք դադարի ընթացքում միացել էին ազգային հավաքականներին։

Հավելենք, որ թիմը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերեցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումներին։ «Առյուծների» մրցակիցը հայտնի կդառնա հունիսի 15-ին։

Ստորև ներկայացնում ենք թիմի մարզման ֆոտոշարքը