Not Selected

«ՈւՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ԶԻՋԵՑ «ՆՈՐԱՎԱՆՔ-ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»

10/05/2022

Մայիսի 10-ին Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում Վայքի «Արևիկ» մարզադաշտում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվեց «Նորավանք-աղջիկներ» թիմին։

Հանդիպումն ավարտվեց «Նորավանք-աղջիկների» հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Այս խաղից հետո «Ուրարտու-աղջիկներ» թիմը վաստակած 12 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզանականում։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումն «Ուրարտու-աղջիկները» կանցկացնի սեփական հարկի տակ «Հայասայի» հետ մայիսի 15-ին։