Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

12/02/2022

Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց Մինսկի «Դինամոյի» հետ և հաղթանակ տոնեց 2-1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում աչքի ընկան Ջոնել Դեսիրեն և Կարեն Մելքոնյանը, իսկ բելառուսական թիմի միակ գոլը խփեց Դմիտրի Լատիխովը։

Սոչիում կայացած վերջին խաղը մեր թիմը բավական ակտիվ սկսեց՝ բազմաթիվ պահեր ստեղծելով։ Մրցակիցը նույպես փորձում էր անընդհատ գրոհել, այդ պատճառով թիմերը ամբողջ խաղակեսի ընթացքում հավասարաչափ էին տիրում գնդակին։ Ի վերջո, նրանք ընդմիջման գնացին առանց խփված գոլերի։

Երկրորդ խաղակեսը նույնպես ընթացավ ակտիվ պայքարում։ Դրվագներից մեկում «Դինամոյի» ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում, ինչի արդյունքում մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Այն անվրեպ իրացրեց Ջոնել Դեսիրեն, որն ի դեպ, այսօր նշում է ծննդյան 25-ամյակը։ Բաց թողած գոլից հետո կարծես մրցակիցն ավելի փորձեց ակտիվանալ, բայց փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկի թույլ տված վրիպումից հետո փոխարինման մտած Կարեն Մելքոնյանը կարողացավ կրկնապատկել մեր թիմի առավելությունը։ Հանդիպմանն ավելացված ժամանակում էլ «Դինամոյին» հաջողվեց մեկ գոլ խփել։ Թիմի կազմում աչքի ընկավ Դմիտրի Լատիխովը. «Ուրարտու» - «Դինամո Մինսկ»՝ 2-1։

Հավելենք, որ սա մեր թիմի վերջին ստուգողական խաղն էր այս նախապատրաստական շրջանում։ «Ուրարտուն» Երևան կվերադառնա փետրվարի 13-ին, որտեղ մնացած ժամանակահատվածում կպատրաստվի առաջնության վերսկսմանը և արդեն փետրվարի 20-ին Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում թիմը կհյուրընկալի Չարենցավանի «Վանին»։ Հանդիպման մեկնարկը 16։00-ին է։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԴԻՆԱՄՈ ՄԻՆՍԿ» 2-1

1-0 Ջոնել Դեսիրե (11մ 48’), 2-0 Կարեն Մելքոնյան (75’), 2-1 Դմիտրի Լատիխով (90+3)

«ՈՒՐԱՐՏՈՒ» 96. Անատոլի Այվազով, 2. Նանա  Անտվի, 4. Արմեն Մանուչարյան (28․ Ռոբերտ Բաղրամյան 24’ (10․ Կարեն Մելքոնյան 68’), 15․ Աննան Մենսահ, 14․ Պյոտր Տեն, 5․ Հակոբ Հակոբյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 12․ Ջոնել Դեսիրե (90. Օլեգ Պոլյակով 77'), 22․ Արթուր Միրանյան (21․ Նարեկ Գրիգորյան 71')։

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 31 Լևոն Տեր-Մինասյան, 1. Հայկ Ղազարյան, 25. Էդգար Գգրիգորյան, 36 Խարիտոն Այվազյան, 67. Վադիմ Պարամոնով, 18 Սալոմոն Նիրիսարիկե, 34 Էրիկ Փիլոյան, 95 Վարդան Արզոյան, 6 Արման Ղազարյան, 90. Օլեգ Պոլյակով, 28 Ռոբերտ Բաղրամյան, 29 Համլետ Սարգսյան, 20 Գոռ Լուլուկյան, 10 Կարեն Մելքոնյան, 21 Նարեկ Գրիգորյան։