Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՆՑՆԵՆՔ ՆԱԵՎ «ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՎ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ

27/07/2020

Նախքան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը «Ուրարտուն» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։

Օգոստոսի 6-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը կչափի «Փյունիկի» հետ, հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը՝ 19։00-ին, իսկ օգոստոսի 8-ին սպարինգ-մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։ Այդ հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը՝ 18։00-ին։

Հավելենք, որ «Ուրարտուն» արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել և հաղթանակներ տոնել «Վանի» (3-2) և «Գանձասար-Կապանի» (1-0) նկատմամբ։ Ընկերական հաջորդ հանդիպումը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի հուլիսի 30-ին սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։