Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

07/03/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» և պարտվեց 3-1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Մաքսիմ Ժաբկինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոման Ջիգկաևը։ «Ուրարտու-2»-ից միակ գոլը խփեց Հարություն Ստեփանյանը։

ԲԿՄԱ-ից հետո «Ուրարտու-2»-ին սպասում էր առաջնության առաջատարներից մյուսը՝ «Վեստ Արմենիան»։ ԲԿՄԱ-ի նախորդ խաղում գրանցած ոչ-ոքին «Ուրարտու-2»-ի հետ, հնարավորություն էր ստեղծել «Վեստ Արմենիային» այս խաղի հաջող ելքի դեպքում բարձրանալ առաջին հորիզոնական։

«Ուրարտու-2»-ն էլ այս խաղին ներկայացել էր բավականին բարձր տրամադրությամբ։ Նախորդ խաղի վերջին րոպեներին կորզած ոչ-ոքին լրացուցիչ վստահություն էր հաղորդել թիմին, որը նկատվեց նաև այս խաղի ընթացքում։

Առաջին կեսում դաշտում հիմնականում հավասար պայքար ծավալվեց։ Վտանգավոր պահերի տեսանկյունից «Վեստ Արմենիան» առավելություն ուներ, սակայն «Ուրարտու-2»-ի տղաները կարողանում էին դիմադրել։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները բացեցին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Մաքսիմ Ժաբկինը, քիչ անց նույն Ժաբկինն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը, բայց դա ամենևին էլ չընկճեց «Ուրարտու-2»-ի տղաներին, դա է վկայում հանդիպման 81-րդ րոպեին Հարություն Ստեփանյանի խփած գոլը՝ 2-1։ Հաշիվը կրճատելուց հետո «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները մեծացրին ճնշումը, գոլ խփելու մի քանի հնարավորություն ստեղծեցին, սակայն ապարդյուն։ Փոխարենը «Վեստ Արմենիան» այս խաղում խփեց իր երրորդ գոլը։ Հանդիպման վերջակետը դրեց Ռոման Ջիգկաևը։ «Վեստ Արմենիա» - «Ուրարտու-2» 3-1։

Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունենալով 24 միավոր, ընթանում է 5-րդ հորիզոնականով։ Հավելենք, որ հաջորդ խաղում «Ուրարտու-2»-ը կուղևորվի Սիսիան։ Հետաձգված 9-րդ տուրի շրջանակում մրցակիցը «Լեռնային Արցախն» է։ Խաղը կկայանա Սիսիանի «Քաղաքային» մարզադաշտում մարտի 11-ին և կմեկնարկի ժամը 15։30-ին։

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-1

1-0 Մաքսիմ Ժաբկին (47’), 2-0 Մաքսիմ Ժաբկին (62’), 2-1 Հարություն Ստեփանյան (82’), 3-1 Ռոման Ջիգկաև (90’)

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ 12. Խաչատուր Մանուկյան, 22․ Արտաշես Առաքելյան, 3․ Վլադիմիր Խառատյան, 5․ Հակոբ Լոռեցյան, 20․ Արթուր Խաչատրյան (15․ Իշխան Մանուկյան 77'), 8․ Ստեփան Հարությունյան (ա), 7․ Արամ Լոռեցյան, 10․ Միխայիլ Ժաբկին (11․ Հովհաննես Իլանգյոզյան 79'), 25․ Չարլզ Մայկի Իկեչուկվու, 55․ Ռոման Ջիգկաև, 99․ Կարապետ Մանուկյան (37․ Սերգեյ Օռլով 57')։

Պահեստայիններ՝ 1․ Տիգրան Ոփանյան, 4․ Վահե Չոփուրյան, 15․ Իշխան Մանուկյան, 2․ Էդմոն Մովսիսյան, 9․ Միհրան Դերմենջյան, 6․ Ռուսլան Ավագյան, 11․ Հովհաննես Իլանգյոզյան, 14․ Հարություն Դունամալյան, 17․ Յուրա Մարտիրոսյան, 33․ Սեյրան Մնացականյան, 37․ Սերգեյ Օռլով։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Գրիգորի Մաթևոսյան, 99․ Ռուբեն Աբրահամյան (21․ Հարություն Ստեփանյան, 69'),  2․ Արթուր Մելիքյան,  5․ Ֆելիքս Խաչատրյան (ա),  4․ Էրիկ Փիլոյան (3․ Էրիկ Ղարիբյան 46'),  17․ Տիգրան Այունց (12․ Արա Ջոլաքյան 46'),  39․ Դավիթ Պապիկյան (16․ Արայիկ Էլոյան 69'), 18․ Համլետ Սարգսյան, 10․ Գոռ Լուլուկյան, 24․ Դավիթ Թալալյան (26. Կարեն Գալստյան 56'), 20․ Ռուբեն Եսայան (9․ Արթուր Իսրայելյան 65'): 

Պահեստայիններ՝  55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 70․ Արման Մարտիրոսյան,  9․ Արթուր Իսրայելյան, 12․ Արա Ջոլաքյան,  3․ Էրիկ Ղարիբյան, 26. Կարեն Գալստյան, 21․ Հարություն Ստեփանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 13․ Էդգար Ղուլինյան, 16․ Արայիկ Էլոյան, 14․ Կորյուն Սեդրակյան։