Not Selected

Առաջին խումբ. «Ուրարտու-2»-ն այս մասի ամենախոշոր հաշվով հաղթանակներն ապահովեց

13/12/2019

Default Image

Նախորդ շաբաթ կայացան Հայաստանի առաջին խմբի առաջնության այս տարվա վերջին հանդիպումները: Վերջին տուրի և առհասարակ առաջնության այս մասի ամենախոշոր հաղթանակը գրանցեց «Ուրարտու-2»-ը՝ 12 անպատասխան գնդակ ուղարկելով «Անիի» դարպասը:

Առաջնության մեկնարկը հաջող էր «Ուրարտու-2»-ի համար. Առաջին 3 տուրերում թիմը նվազագույնը 7 գնդակ է ուղարկել հակառակորդի դարպաը, ընդ որում, սեփական դարպասը չընդունելով ոչ մեկը: Առաջին տուրում կրկին «Անիի» դեմ էինք խաղում: Առաջնության նորեկի նկատմամբ այդ խաղում հաղթանակի հասանք 7-0 հաշվով: Մեկ տուր անց հյուրընկալվելով «Մասիսին»՝  հաղթեցինք 9-0, իսկ երրորդ խաղում կրկնեցինք 7-0 հաշիվը՝ սեփական հարկի տակ խաղալով «Դիլիջանի» հետ:

Ընդհանուր առմամբ, անցկացրած 17 հանդիպումներում հաղթել ենք 9 անգամ, 3 խաղ ավարտել ոչ ոքի՝ 2-ը գոլազուրկ, 1-ում էլ մեկական գոլերով ենք փոխանակվել ԲԿՄԱ-ի հետ,  5 խաղում էլ պարտություն ենք գրանցել, որոնցից միայն մեկն ենք անցկացրել սեփական հարկի տակ(0:1/«Արարատ-Արմենիա-2»):

Էրիկ Պետրոսյանը՝ առաջնության գոլահարների լավագույն եռյակում

«Ուրարտու-2»-ի կազմում առաջնության այս մասի ռմբարկուն թիմի հարձակվող Էրիկ Պետրոսյանն է: Անցկացրած 14 խաղերում նա դարձել է 19 գոլի հեղինակ և առաջնության ռմբարկուների ցուցակում միայն 3 գոլով է զիջում առաջատար Հակոբ Խաչատրյանին (Արարատ-Արմենիա-2») և 2 գոլով՝ Սերգեյ Օրլովին(Վեստ Արմենիա):

«Ուրարտու»-2-ի կազմում այս տարվա գոլերի հեղինակների պատկերը հետևյալն է.

Գոլեր

Էրիկ Պետրոսյան 19

Ռուբեն Յեսայան 6

Գևորգ Տարախչյան 4

Արսեն Եղիազարյան 4

Հրաչյա Գեղամյան 3

Արթուր Միսկիրջյան 2

Դավիթ Պապիկյան 2

Էրիկ Վարդանյան 2

Սամվել Հակոբյան 2

Անդրանիկ Բաղրամյան 1

Արթուր Խաչատրյան 1

Արսեն Սադոյան 1

Կարեն Մելքոնյան 1

Տարին եզրափակեցինք 7-րդ հորիզոնականում՝ վաստակած 30 միավորով: 4-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտին» մենք զիջում ենք ընդամենը 2 միավոր: 

Մրցաշրջանի երկրորդ կեսը կմեկնարկի փետրվարի 28-ին, որտեղ սեփական հարկի տակ կհյուրընկալենք առաջության հետնապահ «Մասիսին»: