Not Selected

ԵՎԳԵՆԻ ՕՍԻՊՈՎ․ « «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է»  

16/01/2020

Default Image

Եվգենի Օսիպովն «Ուրարտուի» առաջին ձեռքբերումն է 2020 թվականին։ Պայմանագիր ստորագրելուց և ակումբի մարզաշապիկը կրելուց հետո ռուս պաշտպանը մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով

 

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՍԻՆ

«Այստեղ տեղափոխվելն ինձ համար նոր մարտահրավեր է. Նոր երկիր, նոր առաջնություն: Տպավորություններս դրական են: Շատ լավ ակումբ է՝ հագեցած ենթակառուցվածքներով։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Երբ եկա այստեղ, միայն Բուդնիկին գիտեի, մյուսների հետ ծանոթացա մարզումների ժամանակ: Շատ տաղանդավոր ու տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստներ են խաղում այս ակումբում»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմը դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, ուստի առաջին հերթին պետք է պայքարենք այդ մրցաշարում հաջողության հասնելու համար: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա թիմն ունակ է զբաղեցնելու ավելի բարձր հորիզոնական մրցաշարային աղյուսակում» ։

ԻՐ ՄԱՍԻՆ

«Ես կենտրոնական պաշտպան եմ: Այլ բան չկա ասելու, ամեն ինչի պատասխանը կերևա խաղադաշտում։ Պետք է միայն լավ աշխատել: Կներդնեմ բոլոր ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար»:

ԽՈՍՔ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«Ինձնից սպասեք նվիրվածություն, ես կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել, օգնել թիմին թե՛ պաշտպանությունում, թե՛ գրոհների ժամանակ, որպեսզի կարողանանք լավ արդյունքների հասնենք»։