Not Selected

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ

08/01/2020

Հունվարի 8-ին «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից ու անցկացրեց 2020 թվականի առաջին մարզումը:

Նախապատրաստության առաջին օրը պլանավորված էր անցկացնել երկու մարզում: Տղաները աշխատեցին թե՛ խաղադաշտում, թե՛ մարզասրահում:

Գլխավոր թիմի հետ մարզվում են նաև «Ուրարտու-2»-ի 5 ֆուտբոլիստներ:

Հավելենք, որ մինչև փետրվարի 5-ը երևանյան ակումբը նախապատրաստվելու է սեփական մարզաբազայում, իսկ փետրվարի 6-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսի Այիա Նապա քաղաքում: