Not Selected

ԽՈՍՔ՝ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ

28/11/2020

Սիրելի՛ հանրություն,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Ինչպես հայտնի է Արցախյան պատերազմի օրերին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազան վերածվել էր ինքնատիպ մի կեցավայրի, որտեղ ապաստանել էին Արցախից հարկադրաբար հեռացած 70-ից ավելի երեխաներ ու մայրեր։

Նրանցից շատերն արդեն վերադարձել են Արցախ, շատերն արդեն հանձն են առել հայրենի հողը կարգի բերելու և նորովի շենացնելու գործը։ Կարևորում ենք նշել, որ մեր մարզաբազայում գտնվելու ժամանակահատվածում Արցախից ժամանած հյուրերը եղել են ոչ միայն մեր, այլև, չենք վախենա նշել, ամբողջ հանրության ուշադրության կենտրոնում։ Այս ուղերձով մենք ուզում ենք մեկ առ մեկ, անուն առ անուն շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություներին, բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին ու կամավորներին, որոնք առանց փոխադարձ ակնկալիքի, առանց շնորհակալական խոսքի կամ նշանի սպասելու, անկեղծորեն օգնել ու աջակցել են կարիքի մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, մայրերին ու հայրերին։ Հանրությունը պետք է իմանա Ձեզ։

Մարդու ուժեղ և մեծահոգի լինելը երևում է դժվար պահերին։ Այս ուղերձով մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ, որովհետև Ձեր կատարած ամեն մի քայլը տեսնելով, մենք հասկանում էինք, որ ամեն ինչ արվում է անկեղծ, ի սրտե, առանց հետին մտքի։ Ցավալի է, բայց մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ ձևականը հաճախ ավելի բարձր է դասվում իսկականից, բայց դուք Ձեր գործելաոճով ապացուցեցիք, որ մարդկանց «նեղին հասնելը» յուրքանչյուր անհատի համար առաջին հերթին ներքին պահանջ ու պատասխանատվություն է։ Շնորհակալ ենք Ձեզ, նման ըմբռնման համար։

Նոյեմբերին աշխարհի շատ երկրներում նշվում է Գոհաբանության տոնը (Thanksgiving Day), որի ժամանակ մարդիկ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ և իրենց շնորհակալությունը հայտնում միմյանց։ Ցավոք, մենք դեռ այդպիսի տոն չունենք, սակայն ունենք մարդիկ, անհատներ, ովքեր իսկապես արժանի են ջերմության և շնորհակալական խոսքերի․․․

Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն; Երևանի խամաճիկների պետական թատրոն; Երևանի մնջախաղի պետական թատրոն; «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն; Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ; TmbaTa նվագախումբ; Nexus արվեստի կենտրոն; «Քվեսթ» ՍՊԸ; Սիրիահայերի միություն; Karo Abachyan Barbershop; Brow & Beauty Bar գեղեցկության սրահ; Pitsa Pazta իտալական ռեստորան; Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդ; South West Ultras երկրպագուների ֆան-շարժում; Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա; «Արարատ» ՖԱ Տալլին, Էստոնիա։

Հայկ Ջանոյան, Ալեն Հակոբյան, Անի Շահինյան, Աննա Միքայելյան, Աննա Հովհաննիսյան, Արևիգ Կազանչյան, Արին Փիլիբոսյան, Վերգինե Գյուլնազարյան, Գայանե Շահնաբարյան, Գևորգ Աղաջանյան, Գոհար Ղազարյան, Գուրգեն Զաքարյան, Դավիթ Եղիազարյան, Դիանա Գաբուզյան, Կարո Պարսամանյան, Լիլիթ Գասպարյան, Լիլիթ Ենոքյան, Լիլիթ Խաչիկյան, Միքայել Հովհաննիսյան, Նունե Ոսկանյան, Հովհաննես Մկրտչյան, Փարդի Բաղդասարյան, Տիգրան Մկրտչյան, Ավո Մարկարյան, Նենսի Ասլանյան, Օվսաննա Մարաշլյան, Անի Տոնիկյան:

Շնորհակալ ենք։

Եթե մի բան արվում է սրտի և մտքի խորը գիտակցմամբ ու նվիրումով, այն անկեղծ է ու ճիշտ։

«Ուրարտու» ՖԱ