Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱԴՉԵՆԿՈ․ «ԱՐԴՅՈՒՆՔՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ»

01/12/2020

«Նոայի» հետ խաղից հետո (1-1) մենք զրուցել ենք «Ուրարտուի» ռուս հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դժվար խաղ էր, ցավալի է, որ կրկին առաջինը գոլ բաց թողեցինք։ Հանդիպումն ավելի դժվար ստացվեց, քան մենք մտածում էինք։ Այնուհանդերձ ուժ գտանք, հավասարեցրինք հաշիվը, իհարկե, չենք թաքցնի՝ «Նոան» տիրում էր նախաձեռնությանը, բայց մենք լավագույն դեպքում կարող էինք հակագրոհել ու գոլ խփել, կարծում եմ հանդիպման հաշիվը համապատասխանում էր խաղին»։

ՎԱՍՏԱԿԵՑԻ՞ՆՔ 1 ՄԻԱՎՈՐ, ԹԵ՞ ԿՈՐՑՐԻՆՔ 2-Ը

«Հաշվի առնելով մեր առաջադրանքները, իհարկե կարող ենք ասել, որ կորցրինք միավորներ։ Ցանկացած խաղին պիտի մոտենանք միայն հաղթանակի ձգտումով։ Բայց կարծում եմ, որ արդյունքն այս խաղում օրինաչափ էր»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Խաղաժամանակ ստացա ու փորձում եմ այն առավելագույնս օգտագործել։ Ընդհանուր մարզավիճակս լավ է, ինձ լավ եմ զգում, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող։ Կան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, բոլորը տարբեր վիճակում են, պետք է աչք փակել դրա վրա, օգտագործել ռեզերվն ու հաղթել մնացած խաղերում»։