Not Selected

ՌՈԲԵՐՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ․ «ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ԿԼԻՆԵՄ ՕՊՏԻՄԱԼ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ»

18/02/2020

Եռամսյա բուժումներից ու վերականգնողական գործընթացներից հետո Ռոբերտ Դարբինյանն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Շվեյցարական «Չամի» հետ խաղում 24-ամյա ֆուտբոլիստը մեկ խաղակես անցկացրեց, իսկ խաղից հետո էլ մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով․

 

«ՉԱՄԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շվեյցարական թիմն այդքան էլ ուժեղ չէր, կարծում եմ՝ կարող էինք 4-5 գոլ էլ խփել ու հաղթել, վատ չխաղացինք, ուղղակի գրոհների վերջնամասն այդքան լավ չստացվեց: Բայց ժամանակ կա, առաջնությանն արդեն օպտիմալ մարզավիճակում կլինենք, հաղթանակներ կունենանք ու կուրախացնենք բոլորին» :

 

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բավական շուտ վերականգնվեցի, շատ լուրջ խնդիրներ չկային: Մեր բժիշկները, ֆիզիոթերապևտներն ամեն ինչ արեցին: Ինձ լավ եմ զգում, հիմա այն փուլում եմ, որ կամաց-կամաց հետ եմ բերում բաց թողածը: 50 տոկոսով, կարելի է ասել, պատրաստ եմ, 4-5 օր է՝ մարզվում եմ, դեռ ժամանակ կա։ Մինչև առաջնության մեկնարկը կլինեմ օպտիմալ մարզավիճակում»:

 

ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկար ժամանակ չէի խաղում, չէի մարզվում: 4-5 օր է, ինչ սկսել եմ մարզվել ընդհանուր խմբի հետ, շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ, ուզում եմ որքան հնարավոր է շուտ օգտակար լինել թիմին ու հաղթանակներ պարգևել» :