Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԱՐԱԳԱԾԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

23/06/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արագածին»։


Հանդիպումը սակավ էր գոլային պահերով։ Բայ 3 րոպեի ընթացքում թիմերը հասցրին փոխանակվել 1-ական գոլով։ 25-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Իկեչուկվու Չարլզ Մարկը։ Արամ Հակոբյանի թիմը ընդունած գոլից հետո չընկճվեց ու հենց հաջորդ գրոհով հավասարեցրեց հաշիվը։ Եզրից հետևեց փոխանցում դեպի տուգանային հրապարակի կենտրոն, իսկ պաշտպանների վերահսկողությունից դուրս մնացած Արթուր Միսկիրիջյանը գրավեց դարպասը՝ 1-1։ Մինչև ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսն էլ մեկնարկեց հանգիստ պայքարում։ Երկու կողմերն էլ փորձում էին սրություն հաղորդել խաղին, բայց գրոհների եզրափակիչ փուլում միշտ ինչ-որ բան չէր բավարարում։

Բավականին լարված ստացվեց հանդիպման վերջնամասը։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ 83-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը։ 22-ամյա հարձակվողի համար սա 25-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։ Վերջին րոպեները դիտարժան ստացվեցին, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու-2»-ը կամային հաղթանակ տոնեց «Արագածի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։

Այս խաղից հետո Արամ Հակոբյանի գլխավորած թիմը վաստակած 45 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականով: Հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը կկայանա հունիսի 27-ին և կմեկնարկի 18:00-ին:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱԳԱԾ» 2-1

0-1 Իկեչուկվու Չարլզ Մարկ (25’ 11մ), 1-1 Արթուր Միսկիրիջյան (27’), 2-1 Էրիկ Պետրոսյան (83’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Նարեկ Հովհաննիսյան, 8. Հրաչյա Գեղամյան (20. Ռուբեն Եսայան 46'), 77. Էրիկ Սիմոնյան, 18. Արսեն Եղիազարյան, 15. Արթուր Խաչատրյան, 6. Էրիկ Վարդանյան (ա), 39. Դավիթ Պապիկյան (26. Կարեն Գալստյան 46'), 17. Տիգրան Այունց, 11. Արթուր Միսկիրիջյան (10. Գոռ Լուլուկյան 63'), 33. Արսեն Սադոյան, 7. Սամվել Հակոբյան (9. Էրիկ Պետրոսյան 57'):

Պահեստայիններ՝  22. Գրիգորի Մաթևոսյան, 10. Գոռ Լուլուկյան, 26. Կարեն Գալստյան, 20. Ռուբեն Եսայան, 9. Էրիկ Պետրոսյան, 14. Կորյուն Սեդրակյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Արթուր Մելիքյան:

«ԱՐԱԳԱԾ». 1.Վալերի Ոսկոնյան, 3. Մուրադ Ասատրյան, 8. Վլադիսլավ Պավլենկո, 22. Կիրիլ Կոչնև (14 Արսեն Հակոբյան 62'), 77. Իկեչուկվու Մարկ, 7. Եվգենի Պրիիմակ, 40. Մաքսիմ Գորին, 15. Դանիլո Լոհա, 10. Սուրեն Առաքելյան (9․ Վալերի Մխիթարյան 87'), 25. Արտյոմ Դորոժինսկի (5. Էդգար Խաչատրյան 77'), 13. Ալեն Կարապետյան (21 Կարեն Ավոյան 62'):

Պահեստայիններ՝ 92. Սևակ Աղաբեկյան, 5. Էդգար Խաչատրյան, 90. Աշոտ Խաչատրյան, 9. Վալերի Մխիթարյան, 21. Կարեն Ավոյան, 14. Արսեն Հակոբյան, 57. Ռուսլան Խազիև, 12. Հրաչ Մարտիրոսյան: