Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀ

29/07/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։

Մենսահը հայկական ակումբներում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- մեզ հետ զրույցում նշել է Աննան Մենսահը։

ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցաշրջան Ակումբ Խաղ Գոլ

2018/2019

«Լոռի» 28

-

2019/2020

«Գանձասար-Կապան» 21

1

  ԸՆԴՀԱՆՈՒՐ 49 1