Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ ՈՐԱԿԻ ՖՈՒՏԲՈԼ ՏԵՍԱՆՔ»

28/04/2024

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Փյունիկից» կրած պարտության մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տպավորություն կար, որ խաղում 4 ֆուտբոլիստ կար, մնացածն ուշացել էին խաղից, բայց երբ նրանք հասան, հաշիվն արդեն 0-2 էր, հետո փորձեցինք փոխել հանդիպման ընթացքը, բայց եղավ ջրային դադար, և էլի նույն խնդիրը տեսանք։ Պարզ սխալներ պաշտպանությունում ու էլի գոլեր բաց թողեցինք։ Ընդհանուր առմամբ, ոչ այդքան լավ որակի ֆուտբոլ տեսանք։

Իրավիճակը հեշտ չէ, ինձ համար անսովոր, կմտածենք՝ ինչ անենք»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՆ ՎՐԱ

«Մենք մեր մարզչական շտաբով չենք առանձնացնում առաջնության խաղերը գավաթից, բայց վերջին 3 հանդիպումները, որոնք խաղացինք առաջատարների դեմ, ցույց տվեցին ֆուտբոլիստների տրամադրվածության տարբերությունը, մնացածի մասին արդեն իրենց կարող են իրենք պատասխանել»։

ԹԻՄԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ՝ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Պետք է հաղթենք հաջորդ խաղերում միավորներ վաստակենք և հայտնվենք այնտեղ»։