4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԵՌԱՑԱՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»
03/07/2020«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ: Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում: