Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ

05/01/2021

Հունվարի 6-ին իր ծննդյան տարեդարձն է նշում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արամ Բարեղամյանը։ Երիտասարդ մասնագետը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհավորում է Բարեղամյանին հոբելյանի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մարզչական աշխատանքում։

Հավելենք, որ Արամ Բարեղամյանն «Ուրարտուի» կազմում ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա մեր թիմի կազմում 211 հանդիպում է անցկացրել, դառնալով 12 գոլի հեղինակ։ Նախորդ տարի Բարեղամյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ու սկսեց մարզչական գործունեություն ծավալել։ Տարեվերջին երիտասարդ մարզիչը հաջողությամբ մասնակցեց մարզչական C դիպլոմի դասընթացին։