Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻՆ

12/10/2021

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 12-ին անցկացրեց 2023թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին այս անգամ հյուրընկալել էր Հյուսիսային Մակեդոնիային։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2 հաշվով։

Հայաստանի ընտրանու միակ գոլը հանդիպման 90-րդ րոպեին խփեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը։ Նա, ինչպես նաև հավաքական հրավիրված մեր մյուս ֆուտբոլիստներ Նարեկ Աղասարյանը, Էրիկ Սիմոնյանն ու Սերգեյ Մկրտչյանը թիմի մեկնարկային կազմում էին։ Սերգեյ Մկրտչյանը փոխարինվեց 52-րդ րոպեին, իսկ մյուսները մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։ 

Այս խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակած 3 միավորով զբաղեցնում է H խմբի վերջին հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում է Ֆրանսիայի Մ-21 տարեկանների ընտրանին։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից․