Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ «ԱՐԱՐԱՏԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

07/04/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ Ջոնել Դեսիրեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության միջազգային օրը «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատարին՝ Երևանի «Արարատին»։ Այս խաղին թիմերը մոտեցել էին գավաթային հանդիպումներից հետո։ «Արարատը» 5-1 հաշվով հաղթել էր «Վեստ Արմենիային» ու հաջորդ փուլի ուղեգիր վաստակել, իսկ «Ուրարտուն» ոչ-ոքի 2-2 էր խաղացել «Նոայի» հետ ու ավարտել ելույթները գավաթի խաղարկությունում։

Այս խաղը հոբելյանական էր Արսեն Բեգլարյանի համար, քանի որ վերջինս անցկացնում էր իր 150-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Խաղից առաջ թիմի երկարամյա ավագ ու դարպասապահ Ստեփան Ղազարյանը այդ առթիվ խորհրդանշական նվեր հանձնեց Բեգլարյանին։

Առաջին կեսը անցավ հավասար պայքարում։ Վտանգավոր պահերը միմյանց դարպասների մոտ քիչ էին ու երկու թիմերի դարպասապահներն էլ մեծ հաշվով անգործ էին։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները գոլ խփեցին։ Տևական դադարից հետո վերջապես գոլ խփեց առաջնության լավագույն ռմբարկուն՝ Ջոնել Դեսիրեն։

Խփած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները բավականին վստահ տեսք ունեին ու չնայած «Արարատի» գործադրած ճնշմանը կարողացան դիմակայել ու արժանիորեն երեք միավոր վաստակեցին։

Այս խաղից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունի 21 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 14-ին։ Արտագնա խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Ալաշկերտին», այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 16։30-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 1-0

1-0 Ջոնել Դեսիրե (48’)

ՈՒՐԱՐՏՈՒ. 24․ Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն, 26․ Աննան Մենսահ, 67․ Վադիմ Պարամոնով (18․ Սալոմոն Նիրիսարիկե 69'), 25 Էդգար Գրիգորյան (88․ Ջեյմս Սանթոս 83'), 5. Հակոբ Հակոբյան (ա) (6․ Պիտեր Մուտումոսի 83'), 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո, 10․ Կարեն Մելքոնյան (34․ Էրիկ Փիլոյան 73'), 38 Իսահ Ալիյու (90․ Օլեգ Պոլյակով 46'), 12․ Ջոնել Դեսիրե.

Պահեստայիններ՝ 31․ Գրիգորի Մաթևոսյան, 18․ Սաոմոն Նիրիսարիկե, 36 Խարիտոն Այվազյան, 17․ Տիգրան Այունց, 2․ Արթուր Մելիքյան, 88․ Ջեյմս Սանթոս, 34 ․ Էրիկ Փիլոյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 90․ Օլեգ Պոլյակով, 8․ Իգոր Պադերին, 11 ․ Գևորգ Տարախչյան, 9. Եվգենի Կոբզար:

«ԱՐԱՐԱՏ»․ 45․ Վսևոլոդ Երմակով, 5. Հրայր Մկոյան, 8 Ժիրայր Մարգարյան, 18․ Էդգար Մալաքյան, 19 ․ Կարեն Մուրադյան (17․ Արտակ Եդիգարյան 67'), 27․ Դավիթ Խուրցիձե, 29․ Մարկո Պրլևիչ, 44․ Խուան Բրավո (22․ Արթուր Դանիելյան 67'), 55․ Դիմիտրիյե Պոբուլիչ (80․ Սերոժ Թիթիզյան 67'), 94 Մաքսիմ Զադերակա (10. Զավեն Բադոյան 28' (9․ Ռազմիկ Հակոբյան 74'), 98․ Մորի Կոնե:

Պահեստայիններ՝ 33․ Գրիգոր Մելիքսեթյան, 1․ Պողոս Այվազյան, 2․ Քրիստիան Խիմենես, 7․ Աղվան Պապիկյան, 9․ Ռազմիկ Հակոբյան, 10. Զավեն Բադոյան, 11. Դավիթ Մանոյան, 4․ Յուրի Մաղաքյան, 17․ Արտակ Եդիգարյան, 22․ Արթուր Դանիելյան, 23 ․ Իվան Սպիչկա, 80 Սերոժ Թիթիզյան։