Not Selected

ՕՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՆՈԱՅԻՆ»

24/07/2021

«Ուրարտուն» սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում անցկացրեց «Նոայի» հետ։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Աչքի ընկան Տիգրան Սարգսյանը և Անդրեյ Տիտովը։

Այս խաղում «Ուրարտուի» կազմում գերակշռում էին երիտասարդ խաղացողները։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում, բայց՝ առանց գոլերի։ Խաղի երկրորդ հատվածի մեկնարկում հյուրերը կարողացան բացել հաշիվը։ Աչքի ընկավ Տիգրան Սարգսյանը։ Երկրորդ գոլն էլ խփվեց հանդիպման վերջին րոպեին։ Տուգանայինի խաղարկումից հետո իր թիմի առավելությունը կրկնապատկեց Անդրեյ Տիտովը՝ 2-0։

«Նոայի» հետ խաղում իր նորամուտը «Ուրարտուի» կազմում նշեց երիտասարդ դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը։

Հավելենք, որ հուլիսի 24-ին մեր թիմը ևս մեկ ստուգողական խաղ կանցկացնի՝ կրկին սեփական հարկի տակ հյուրընկալելով «Վանին»։ Այդ հանդիպման մեկնարկը 19։00-ին է։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 0-2

0-1 Տիգրան Սարգսյան (32’), 0-2 Անդրեյ Տիտով (60’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 99. Գրիգորի Մաթևոսյան (31․Անդրանիկ Մարտիրոսյան 43'), 25. Էդգար Գրիգորյան, 67. Վադիմ Պարամոնով (Աբրահամ Պորտուգալյան 15'), 34. Փորձարկվող ֆուտբոլիստ, 77. Էրիկ Սիմոնյան, 36. Խարիտոն Այվազյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 6. Պիտեր Մուտումոսի, 20. Գոռ Լուլուկյան, 23․ Լիվիո Միլտս (67. Վադիմ Պարամոնով 36' (23․ Լիվիո Միլտս 43'), 10. Կարեն Մելքոնյան։

Պահեստայիններ՝ 31․Անդրանիկ Մարտիրոսյան, 8․ Աբրահամ Պորտուգալյան: