Not Selected

«Ուրարտուի» 4 ֆուտբոլիստ հրավիրվել է երիտասարդական հավաքական

04/10/2019

Not Selected

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արսեն Սադոյանը, Էրիկ Վարդանյանը, Կարեն Մելքոնյանը և Էրիկ Պետրոսյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական, որտեղ հոկտեմբերի 7-14 կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:
Հավաքի ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին և 14-ին հավաքականը կանցկացնի մինչև 21 տարեկանների 2021թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները՝ Լյուքսեմբուրգի և Իտալիայի Մ21 հավաքականների հետ համապատասխանաբար: