Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ ՆԱԽՈՐԴ ԽԱՂԻ ՍՑԵՆԱՐՈՎ

13/12/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատի-2»-ին ու Ջեսուկոբիրու Օկոտիեի միակ գոլի շնորհիվ հաղթանակի հասավ։

Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից անչափ կարևոր էր «Ուրարտու-2»-ի համար։ Հաղթանակի դեպքում թիմը կարող էր բարձրանալ 3-րդ հորիզոնական ու ընդամենը մեկ միավորով զիջել երկրորդ տեղով ընթացող «Վեստ Արմենիային», որի հետ խաղալու է հաջորդ տուրում։ Հաշվետու խաղին թիմը ներկայացել էր կորուստներով․ վնասվածքի պատճառով բացակայում էր Արթուր Միսկիրիջյանը, իսկ Գոռ Լուլուկյանը որակազրկված էր։ Առաջին խաղակեսն անցավ «Ուրարտու-2»-ի առավելությամբ։ Աչքի ընկնելու շատ լավ հնարավորություններ կորցրին Էրիկ Պետրոսյանը, Ջեսուկոբիրու Օկոտիեն։ «Արարատ-2»-ն էլ կարող էր աչքի ընկնել, սակայն առաջին կեսում գոլ խփել վիճակված չէր թիմերից և ոչ մեկին։

Երկրորդ կեսը հիմնականում հավասար պայքարում անցավ։ Թիմերը փոխնեփոխ գրոհում էին, դրվագներից մեկում «Ուրարտու-2»-ին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը, մեկ անգամ էլ «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները գոլ խփեցին, սակայն խաղից դուրս իրավիճակից։ Հանդիպման վերջնամասում ճիշտ նախորդ խաղի սցենարով «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան իրենց կողմը թեքել հաղթանակի նժարը։ Հանդիպման 83-րդ րոպեին Ռոբերտ Բաղրամյանը հարվածային դիրքի դուրս բերեց Ջեսուկոբիրու Օկոտիեին, որն էլ խփեց այս խաղի միակ ու հաղթական գոլը։ «Արարատ-2» - «Ուրարտու-2»՝ 0-1։

Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 27 միավոր։ Մինչև տարեվերջ թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի։ Դեկտեմբերի 16-ին սեփական մարզաբազայում «Ուրարտու-2»-ը կընդունի «Վեստ Արմենիային», այն 8-րդ տուրից հետաձգված հանդիպումն է։

«ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-1․

0-1 Ջեսուկոբիրու Օկոտիե (83')

«ԱՐԱՐԱՏ-2»․ 98. Պողոս Այվազյան, 4․ Յուրի Մաղաքյան, 8․ Արարատ Չիլինգարյան, 17․ Կարեն Շիրխանյան, 5․ Ռոբերտ Մարության, 18․ Վահե Մուրադյան (24․ Աղավարդ Պետրոսյան 76’), 6․ Գևորգ Արաբյան, 11․ Գրիգոր Մուրադյան, 21․ Սերոբ Գալստյան, 19․ Սերոժ Թիթիզյան, 15․ Գևորգ Մխիթարյան (9․ Գևորգ Հովհաննիսյան 86')։

Պահեստայիններ՝ 22․ Արման Սիմոնյան, 10․ Էրիկ Քոթանջյան, 24․ Աղավարդ Պետրոսյան, 14․ Կարեն Ղազարյան, 80․ Նարեկ Ղասումյան, 51․ Գառնիկ Գրիգորյան, 2․ Տաճատ Ներսիսյան, 20․ Արմեն Անդրեասյան, 9․ Գևորգ Հովհաննիսյան, 23․ Նարեկ Սաղոյան, 25․ Ալեն Պողոսյան, 7․ Սուրեն Հովհաննիսյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 3․ Էրիկ Ղարիբյան (2․ Արթուր Մելիքյան 74’), 77․ Էրիկ Սիմոնյան 4․ Էրիկ Փիլոյան, 99․ Ռուբեն Աբրահամյան (5. Ֆելիքս Խաչատրյան 84’), 28․ Ռոբերտ Բաղրամյան, 26․ Կարեն Գալստյան (15․ Աբրահամ Պորտուգալյան 61’), 17․ Տիգրան Այունց, 33․ Ջեսուկոբիրու Օկոտիե, 19․ Գևորգ Տարախչյան, 9․ Էրիկ Պետրոսյան (20․ Ռուբեն Եսայան 61’)։

Պահեստայիններ՝  55. Անդրանիկ Մարտիորոսյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2․ Արթուր Մելիքյան, 15․ Աբրահամ Պորտուգալյան, 20․ Ռուբեն Եսայան, 24․ Դավիթ Թալալյան։