Not Selected

«Ուրարտու 2» - «Սևան». խաղին ընդառաջ

21/08/2019

 

 

Not Selected

Այսօր` օգոստոսի 21-ին «Ուրարտու» 2-ը Հայաստանի առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կմրցի նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Սևանի» հետ։

2019/20 մրցաշրջանը Արամ Հակոբյանի սաները շատ լավ են սկսել` 3 խաղում տոնելով 3 գերխոշոր հաշվով հաղթանակ։

Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասն են ուղարկել 23 գնդակ` սեփականը պահելով անառիկ։ Թիմի լավագույն ռմբարկուներն են Էրիկ Պետրոսյանը` 8 գոլ, Ռուբեն Եսայանը 6 գոլ, 2-ական գոլ են խփել Արսեն Եղիազարյանը և Արթուր Միսկիրիջյանը։

 

Գոլային փոխանցումներով առաջատարն է Ռուբեն Եսայանը` 4 արդյունավետ փոխանցում։
Առաջին 3 խաղերում «Ուրարտու 2»-ի դարպասը պաշտպանել են Գրիգորի Մաթևոսյանը, ով կատարել է 11 սեյվ և Նարեկ Հովհաննիսյանը` 3 սեյվ։