Not Selected

ԲԿՄԱ – «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-0

27/06/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։ Երկու թիմերն էլ նախորդ խաղում հաղթանակներ էին տոնել ու այս խաղին մոտեցել էին բավականին բարձր տրամադրությամբ։

Հարկ է նշել, որ խաղի վրա իր ազդեցությունն ունեցավ ուժեղ քամին, որն ուղեկցեց հանդիպման ողջ ընթացքում, խանգարելով թիմերին ցուցադրել կոմբինացիոն ու դիտարժան ֆուտբոլ։

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները առաջին խաղակեսում կարողացան աչքի ընկնել։ Ժիրայր Շաղոյանը գրավեց Գրիգորի Մաթևոսյանի պաշտպանած դարպասը՝ 1-0։ Ընդունած գոլից հետո «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները փորձում էին ինչ-որ կերպ փրկել դրությունը, բայց նոր գոլեր չգրանցվեցին։

«Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունենալով 45 միավոր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը Արամ Հակոբյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կանցկացնեն հուլիսի 2-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Վանին»։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։

 

ԲԿՄԱ – «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-0

1-0 Ժիրայր Շաղոյան (13’)

ԲԿՄԱ․ 12 Արման Ներսիսյան, 4․ Արման Ղազարյան, 3․ Կարեն Մուրադյան, 5․ Պետրոս Մանուկյան, 10․ Նարեկ Գրիգորյան (19․ Արման Քիշմիշյան 89’), 7․ Սերգեյ Մկրտչյան, 17․ Ռադիկ Սարգսյան, 11․ Ժիրայր Շաղոյան (16. Մամիկոն Դերմենջյան 85‘), 9․ Արամ Քոլոզյան (13. Հայկ Ղևոնդյան 89’), 6․ Նարեկ Աղասարյան, 21․ Գրենիկ Պետրոսյան (8․ Միքայել Միրզոյան 46’)։

Պահեստայիններ՝ 1․ Հարություն Մելքոնյան, 22․ Լևոն Դարբինյան, 19․ Արման Քիշմիշյան, 15․ Արտակ Ասատրյան, 20․ Արման Եղիազարյան, 8․ Միքայել Միրզոյան, 14․ Համլետ Մինասյան, 16․ Մամիկոն Դերմենջյան, 13․ Հայկ Ղևոնդյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Գրիգորի Մաթևոսյան, 18. Արսեն Եղիազարյան, 2․ Արթուր Մելիքյան,  15. Արթուր Խաչատրյան (20. Ռուբեն Եսայան 78’), 4․ Էրիկ Փիլոյան, 23․ Նարեկ Պետրոսյան (26. Կարեն Գալստյան 46’), 6․ Էրիկ Վարդանյան (ա) (5. Ֆելիքս Խաչատրյան 74’), 33․ Արսեն Սադոյան, 17․ Տիգրան Այունց (16․ Ժոզեֆ Սանդեյ 46‘), 11․ Արթուր Միսկիրիջյան (10․ Գոռ Լուլուկյան 16՛), 25․ Էբերտ Կարդոսո։ 

Պահեստայիններ՝  1․ Նարեկ Հովհաննիսյան, 10․ Գոռ Լուլուկյան, 26․ Կարեն Գալստյան, 16․ Ժոզեֆ Սանդեյ, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 20․ Ռուբեն Եսայան: