Not Selected

VNEWS.AM. ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐԸ՝ 23-ՐԴ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

20/06/2020

Vnews.am-ը կազմել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։ Այդ ցուցակում է ընդգրկվել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը, որը «Գանձասար-Կապանի» հետ խաղում խփեց իր 7-րդ գնդակը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։