Not Selected

1-ին խումբ. «Մասիս» - «Ուրարտու 2» 0-9

13/08/2019

Not Selected

Հայաստանի առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում «Ուրարտու 2»-ը հյուրընկալվելիս 9 անպատասխան գնդակ ուղարկեց «Մասիսի» դարպասը:

Իր հաշվին պենտատրիկ գրանցեց Էրիկ Պետրոսյանը, դուբլով աչքի ընկավ Արսեն Եղիազարյանը, մեկական գոլ խփեցին Հրաչյա Գեղամյանը և Ռուբոն Եսայանը:

Արամ Հակոբյանի սաները միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը ՝ 6 միավորով, խփել են 16 գնդակ և սեփական դարպասը պահել են անառիկ: