Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

30/11/2020

2 րոպեի ընթացքում 2 գնդակ բաց թողնելով «Ուրարտու-2»-ը պարտվեց «Նորավանքին» 0-2 հաշվով և կրեց իր երկրորդ պարտությունն այս առաջնությունում։

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվել էր «Նորավանքին»։ Սա ընթացիկ առաջնությունում այս թիմերի երկրորդ հանդիպումն էր, առաջինն ավարտվել էր «Ուրարտու-2»-ի հաղթանակով 2-1 հաշվով։

Չարենցավանում կայացած հանդիպումը անցավ համառ պայքարում, չնայած որ գոլային պահերով այն հարուստ չէր։ Կարելի է ասել, որ դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես եկող «Նորավանքի» ֆուտբոլիստները 2 րոպեի ընթացքում վճռեցին խաղի ելքը։ 40-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները սխալվեցին սեփական տուգանայինի մատույցներում, ինչից էլ միանգամից օգտվեցին մրցակցի ֆուտբոլիստները ու կարողացան բացել հանդիպման հաշիվը՝ 1-0։ 1 րոպե անց «Նորավանքի» ֆուտբոլիստները նորից գոլ խփեցին, այս անգամ արագ հակագրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Բենջամին Նանա Տեչիեն՝ 2-0։ Սա արդեն հաղթելու լուրջ հայտ էր։

Երկրորդ կեսում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները փորձեցին ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, սակայն նոր գոլեր այդպես էլ չարձանագրվեցին։ «Նորավանք» - «Ուրարտու-2» 2-0։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի դեկտեմբերի 9-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Ալաշկերտ-2»-ին։

 

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 2-0

1-0 Կարեն Նալբանդյան (40’). 2-0 Բենջամին Նանա Տեչիե

«Նորավանք»․ 31․ Դանիիլ Պոլյանսկի, 17․ Վարդան Սաֆարյան, 20․ Սիմոն Օբոնդե, 99․ Բենիամին Տեչիե (9․ Սևակ Մանուչարյան 80'), 19․ Քրիստիան Բոաթենգ (12․ Օբինա Ավարա 89'), 93․ Հայկ Ավանեսյան, 6․ Դավիթ Մարգարյան, 11․ Վազգեն Սարիբեկյան (14․ Վիգեն Բեգոյան 62'), 10․ Կարեն Նալլբանդյան, 5․ Նորայր Նիկողոսյան, 33․ Արմեն Դերձյան ( 35․ Դավիդ Քուայե 80')։

Պահեստայիններ՝ 1․ Լևոն Տեր-Մինասյան, 14․ Վիգեն Բեգոյան, 2․ Սամվել Խանումյան, 3․ Գագիկ Մաղաքյան, 21․ Ալբերտ Արզումանյան, 8․ Հայկ Հովհաննիսյան, 12․ Օբինա Ավարա, 7․ Կարեն Խատուև, 35․ Դավիդ Քուայե, 9․ Սևակ Մանուչարյան, 13․ Հովհաննես Այվազյան, 16․ Գոռ Մարտիրոսյան։

«Ուրարտու-2»․ 55. Անդրանիկ Մարտիրոսյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Արթուր Մելիքյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (8. Գևորգ Գրիգորյան 86'), 99. Ռուբեն Աբրահամյան (77. Էրիկ Սիմոնյան 46'), 28. Ռոբերտ Բաղրամյան, 26. Կարեն Գալստյան, 10. Գոռ Լուլուկյան, 15. Աբրահամ Պորտուգալյան, 11. Արթուր Միսկիրիջյան, 7. Սամվել Հակոբյան (9. Էրիկ Պետրոսյան 46')։

Պահեստայիններ՝  90. Գոռ Թոխյան, 12. Արա Ջոլաքյան, 70. Արման Մարտիրոսյան, 8. Գևորգ Գրիգորյան, 24. Դավիթ Թալալյան, 23. Լևոն Բաշոյան, 9. Էրիկ Պետրոսյան, 13. Էդգար Ղուլինյան, 77. Էրիկ Սիմոնյան։