Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ «ՓՅՈՒՆԻԿ-2»-Ի ՀԵՏ

11/04/2021

Սեփական հարկի տակ, բայց հյուր թիմի կարգավիճակով «Ուրարտու-2»-ը մրցեց «Փյունիկ-2»-ի հետ։ Թիմերը 3 րոպեի ընթացքում փոխանակվեցին 1-ական գոլով։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկավ Գևորգ Տարախչյանը, իսկ «Փյունիկ-2»-ից պատասխան գոլը խփեց Վրեժ Չիլոյանը․


Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղային 2-րդ օրը «Ուրարտու-2»-ն ուժերը չափեց «Փյունիկ-2»-ի հետ։ Այս հանդիպումը պետք է կայանար «Փյունիկի» մարզադպրոցում, սակայն պայմանավորված նրանով, որ «Փյունիկի» հիմնադրման 29-րդ տարեդարձի առթիվ վետերանների հանդիպում էր կազմակերպված «Փյունիկում», հանդիպման վայրը փոխվեց, սակայն դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես էր գալիս «Փյունիկ-2»-ը։

Առաջին կեսում թեպետև վտանգավոր պահերը շատ չէին, բայց ծավալվող պայքարը բավականին դիտարժան էր։ Կարելի է ասել, որ թիմերի առաջին լուրջ վտանգավոր պահերը հաջողությամբ պսակվեցին։ Կողմերը 3 րոպեի ընթացքում 1-ական գոլ խփեցին։ Նախ, 27-րդ րոպեին խորքից ստանալով գնդակը, Գևորգ Տարախչյանը դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկեց դարպասը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ 1 րոպե անց «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները խփեցին պատասխան գոլը։ Աչքի ընկավ Վրեժ Չիլոյանը։

Երկրորդ կեսը բովանդակային առումով առաջին կեսի շարունակությունը եղավ։ Երկու թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ էին դավանում ու կարողանում էին միմյանց դարպասների մոտ վտանգավոր պահեր ստեղծել։ Աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեցան Գևորգ Տարախչյանը, Հարություն Ստեփանյանը, Արայիկ Էլոյանը սակայն վերջին հարվածները արդյունավետ չէին ստացվում։ Պակաս վտանգավոր չէին նաև «Փյունիկ-2»-ի գրոհները։ Եղան դրվագներ, երբ թիմերին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները մեծացրին ճնշումը, սակայն երկրորդ կեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Փյունիկ-2» - «Ուրարտու-2» 1-1։

Այս խաղից հետո «Ուրարտու-2»-իր ակտիվում ունի 28 միավոր և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի ապրիլի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վեստ Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 16։00-ին։

«ՓՅՈՒՆԻԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

0-1 Գևորգ Տարախչյան (27’), 1-1 Վրեժ Չիլոյան (29’)

«ՓՅՈՒՆԻԿ-2» 94․ Հերման Պենկով, 4․ Պերճ Պողիկյան (ա), 33․ Արտակ Ասատրյան, 60․ Հարություն Ասատրյան (41․ Միքայել Ասլանյան 89'), 69․ Ռոբերտ Դարբինյան, 21․ Դանիել Աղբալյան, 12․ Մուհամմադ Յուսուֆ Լադան, 62․ Ռոբերտ Դեմիրճյան (37․ Ալեքսանդր Տեր-Թադևոսյան 44'), 6․ Նորայր Ղազարյան (56․ Հայկ Հովսեփյան 64'), 31․ Լևոն Պետրոսյան (52․ Սամվել Գասպարյան 46'), 44․ Վրեժ Չիլոյան (46․ Տիգրան Սարգսյան 89')։

Պահեստայիններ՝  16․ Վլադ Չատունց, 36․ Աշոտ Բաղդասարյան, 56․ Հայկ Հովսեփյան, 46․ Տիգրան Սարգսյան, 30․ Էրիկ Ավետիսյան, 52․ Սամվել Գասպարյան, 41․ Միքայել Ասլանյան, 35․ Էդգար Կարապետյան, 37․ Ալեքսանդր Տեր-Թադևոսյան, 67․ Կուբի Ֆաբրիկ, 57․ Արման Եղիազարյան, 43․ Արթուր Պատատյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 22. Գրիգորի Մաթևոսյան, 2․ Արթուր Մելիքյան, 3․ էրիկ Ղարիբյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (ա) (99․ Ռուբեն Աբրահամյան 67'), 88․ Խարիտոն Այվազյան (70. Արման Մարտիրոսյան, 61'), 17․ Տիգրան Այունց, 26․ Կարեն Գալստյան (18․ Համլետ Սարգսյան 67'), 28․ Ռոբերտ Բաղրամյան (9․ Արթուր Իսրայելյան 71'), 10. Գոռ Լուլուկյան, 20. Ռուբեն Եսայան (21․ Հարություն Ստեփանյան 61'), 19․ Գևորգ Տարախչյան (16. Արայիկ Էլոյան 61')։

Պահեստայիններ՝ 55. Անդրանիկ Մարտիրոսյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 12․ Արա Ջոլաքյան, 18․ Համլետ Սարգսյան, 14 Կորյուն Սեդրակյան, 70. Արման Մարտիրոսյան, 21․ Հարություն Ստեփանյան, 16. Արայիկ Էլոյան, 9․ Արթուր Իսրայելյան։