Not Selected

ՍԵՄՅՈՆ ՍԻՆՅԱՎՍԿԻՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

05/05/2020

D խմբի 3-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց “Armenian Quarantine Cup” կիբերֆուտբոլի մրցաշարի խմբային փուլը։

«Ուրարտուի» հարձակվող Սեմյոն Սինյավսկին ուժերը չափեց «Դիլիջանը» ներկայացնող Բոդգան Ռյաբեցի հետ ու առավելության հասավ 4-0 հաշվով։ 3 խաղում 3 հաղթանակ տոնելով Սինյավսկին միանձնյա գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։

Խմբի մյուս խաղում «Շիրակն» ու «Լոռին» պարզեցին փլեյ-օֆֆի մյուս մասնակցին։ Դավիթ Մանոյանը 3-0 հաշվով առավելության հասավ «Լոռին» ներկայացնող Միքայել Մեյրայի նկատմամբ ու խմբային փուլն ավարտեց 2-րդ հորիզոնականում։

Այսպիսով D խմբից պայքարը շարունակում են «Ուրարտուն» և «Շիրակը»։

Քառորդ եզրափակչում Սեմյոն Սինյավսկուն բաժին է ընկել «Փյունիկը» ներկայացնող Արթուր Քարտաշյանը․

ԽՈՒՄԲ D

Տեղ

Թիմ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1.        

«ՈՒՐԱՐՏՈՒ»

3

3

0

0

12-1

9

2.        

«Շիրակ»

3

2

0

1

8-4

6

3.        

«Լոռի»

3

1

0

2

3-10

3

4.        

«Դիլիջան»

3

0

0

3

3-11

0

 

ՏՈՒՐ 1

«ՈՒՐԱՐՏՈՒ»- «Շիրակ»

3-1

«Լոռի» - «Դիլիջան»

3-2

ՏՈՒՐ 2

«ՈՒՐԱՐՏՈՒ»- «Լոռի»

5-0

«Շիրակ» - «Դիլիջան»

4-1

ՏՈՒՐ 3

 «ՈՒՐԱՐՏՈՒ»- «Դիլիջան»

4-0

«Շիրակ» - «Լոռի»

3-0