Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ»

12/08/2020

Վերջերս «Ուրարտուն» պայմանագիր ստորագրեց 20-ամյա նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հետ։ Ֆուտբոլիստը 2 տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանում, խաղացել է «Լոռիում», «Փյունիկում»։ «Ուրարտուում» անցկացրած առաջին օրերից հետո նիգերացի ֆուտբոլիստը կիսվել է իր զգացողություններով․

 

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինձ լավ եմ զգում, ամեն ինչ լավ է։ Թիմն ինձ դուր է գալիս, արդեն մի քանի մարզում եմ անցկացրել տղաների հետ, նրանց հետ աշխատելը բավական հեշտ է։ Ֆուտբոլիստներից որոշներին ծանոթ էի, Ջոնել Դեսիրեի ու Աննան Մենսահի հետ խաղացել եմ «Լոռիում», միմյանց կես բառից հասկանում ենք։ Նրանք ինձ օգնում են, որպեսզի ավելի արագ հարմարվեմ թիմին»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՍԻՆ

«Ե՛վ «Փյունիկի» և՛ «Լոռիի» կազմում խաղացել եմ «Ուրարտուի» դեմ։ Եղել է, որ հաղթել ենք, եղել է, որ պարտություն ենք կրել։ Այդ խաղերում «Ուրարտուն» միշտ արժանի դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկայիս կազմի մասին կասեմ, որ բավական ուժեղ թիմ է հավաքվել, այնպես որ տեղափոխությունս «Ուրարտու» ինձ համար մեծ մարտահրավեր է»։

ԹԻՄԻ ՆԵՐՈՒԺԻ ՄԱՍԻՆ

«Հայկական ակումբերի շարքում «Ուրարտուն» ամենամեծ ներուժ ունեցող թիմերից մեկը կարելի է համարել։ Ես խաղացել եմ «Լոռի»-ում, «Փյունիկ»-ում, խաղացել եմ շատ թոփ-ակումբների դեմ, և հավատացեք՝ նման ընդունակ ֆուտբոլիստների, ոչ մի տեղ չեմ հանդիպել, նման կազմով մենք պարտավոր ենք հաջողություններ գրանցել»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել ոչ միայն Պրեմիեր լիգան, այլև Գավաթն ու ինչու ոչ՝ պայքարել նաև եվրոգավաթային ասպարեզում դրական արդյունքներ գրանցելու համար։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել այս մրցաշրջանում»։