Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ

27/03/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1-1։ «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ Արմեն Հովհաննիսյանը, իսկ «Ուրարտուից» պատասխան գոլը խփեց Կարեն Մելքոնյանը:

Նախապես պլանավորված էր, որ այս հանդիպումն անցկացվելու է «Ուրարտուի» գլխավոր դաշտում, բայց եղանակային պայմաններից ելնելով խաղը տեղափոխվեց արհեստական ծածկով խաղադաշտ, իսկ տեղացող առատ ձյունն էլ լրացուցիչ դժվարություններ ստեղծեց թիմերի համար։

Ինչպես հայտնի է, միջազգային այս դադարը բավականին հագեցած է «Ուրարտուի» համար, քանի որ մեծ թվով ֆուտբոլիստներ գործուղվել են ինչպես ազգային այնպես էլ պատանեկան հավաքականներ, փոխարենն այս խաղում խաղալու հնարավորություն ստացան այն ֆուտբոլիստները, որոնք տևական ժամանակ բացակայում էին վնասվածքի պատճառով։ Վադիմ Պարամոնովը, Աննան Մենսահը, Պիտեր Մուտումոսին տևական դադարից հետո առաջին անգամ խաղացին, մեկնարկային կազմում էր նաև «Ուրարտուի» ակադեմիայի սան Արթուր Մելիքյանը։

Առաջին կեսում կողմերից յուրաքանչյուրն էլ գոլ խփելու հնարավորություններ ունեցավ, սակայն գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում ձյունը դադարեց, ինչը հնարավորություն տվեց կողմերին ցուցադրել ավելի լավ ֆուտբոլ։ Թիմերը փոխանակվեցին մեկական գոլով նախ աչքի ընկավ Արմեն Հովհաննիսյանն «Արարատ-Արմենիայից», իսկ 10 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» 1-1։

Հավելենք, որ ապրիլի 3-ին VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Նոային»։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 1-1

0-1 Արմեն Հովհաննիսյան (57’), 1-1 Կարեն Մելքոնյան (67’)

«ՈՒՐԱՐՏՈՒ». 31. Գրիգորի Մաթևոսյան, 33․ Վիտինյո, 2․ Արթուր Մելիքյան, 26․ Աննան Մենսահ (ա), 67․ Վադիմ Պարամոնով, 14․ Պյոտր Տեն (25․ Էդգար Գրիգորյան 46’), 30․ Ուգոչուկվու Իվու, 6․ Պիտեր Մուտումոսի (28. Ռոբերտ Բաղրամյան 46’), 90․ Օլեգ Պոլյակով (9. Եվգենի Կոբզար 66’), 38․ Իսահ Ալիյու (36. Խարիտոն Այվազյան 66’), 12․ Ջոնել Դեսիրե (10. Կարեն Մելքոնյան 46’)։

Պահեստայիններ՝ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 36․ Խարիտոն Այվազյան, 3․ Կարեն Գալստյան, 17․ Տիգրան Այունց, 88․ Ջեյմս Սանթոս, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 25․ Էդգար Գրիգորյան, 19․ Դավիթ Պապիկյան, 20․ Գոռ Լուլուկյան, 9․ Եվգենի Կոբզար, 20․ Ռուբեն Եսայան, 15․ Աբրահամ Պորտուգալյան, 10․ Կարեն Մելքոնյան։