Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՐՑԱԽԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

04/10/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր մարզաբազայում հյուրընկալել է Արցախից ժամանած 70 երեխաների և մայրերի: Նրանք Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից են՝ Ստեփակերտ, Շուշի, Մատաղիս, Հադրութ և Սղնախ: Երեխաները մարզվում են, զբաղվում սպորտով, զարգացնում են ֆուտբոլային ունակություններ, որի հարցում նրանց օգնում են ակումբի մարզիչները:

Բացի այդ երեխաները մասնակցեցին մտքի զարգացման խաղերի, իսկ երեկոյան նրանց համար կազմակերպվեց կինոդիտում։ Բազմաթիվ կամավորականներ ու արտիստներ, ինչպես նաև ակումբի խորհրդանիշ Մենուան էլ այցելեցին ակումբ ու առավել հագեցած ու հետաքրքիր օր պարգևեցին Արցախից ժամանած հյուրերին։ 

Միջոցառումների այս շարքն ակումբում շարունակվելու է նրանց՝ այնտեղ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։