Not Selected

ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆ․ «ԿՓՈՐՁԵՄ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾՍ ԱՄԵՆ ՐՈՊԵՆ»

18/11/2021

ԲԿՄԱ-ի հետ խաղում իր գոլերի հաշիվը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում բացեց երիտասարդ կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը։ Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք խփած գոլի, իր մարզավիճակի ու «Ալաշկերտի» հետ սպասվող խաղի մասին․

 

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՈՒ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սա առաջին գոլս էր Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ, մանավանդ որ գոլի հեղինակ դարձա հաղթական խաղում։ Մեծ ցանկություն ունեմ կրկին գոլի հեղինակ դառնալու ու օգնելու թիմին հաղթանակ տոնել։

ԲԿՄԱ-ի հետ խաղը հաջող դասավորվեց, կարողացանք արագ գոլ խփել, երկրորդ խաղակեսում էլ շուտ խփեցինք երկրորդ գնդակը, ինչն օգնեց թիմին հեշտ հաղթանակի հասնել, ընդհանուր առմամբ լավ տեսք ունեինք այսօր»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Գնալով բարելավվում է մարզավիճակս, ու ավելի շատ խաղաժամանակ եմ ստանում այժմ, կփորձեմ արդարացնել խաղադաշտում անցկացրածս ամեն րոպեն, որպեսզի ավելի շատ վստահեն ինձ»։

ԱՌԱՋԻԿԱ ԳԱՎԱԹԱՅԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դժվար խաղ է սպասվում, «Ալաշկերտը» բարդ մրցակից է, բացի այդ գավաթային հանդիպումները սովորաբար ավելի բարդ են, քան առաջնության խաղերը, պետք է լավ պատրաստվենք, վերլուծենք մրցակցի խաղն ու լավ մոտենանք հանդիպմանը»։