Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

26/11/2021

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Համլետ Սարգսյանը, Կարեն Դավթյանը, Արայիկ Էլոյանը, Էրիկ Ամիրխանյանը, Գևորգ Գրիգորյանը և Արա Ջոլաքյանը։

Հավաքի շրջանակում պատանեկան ընտրանին երկու հանդիպում կանցկացնի՝ դեկտեմբերի 3-ին և 5-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հանդիպելով Բելառուսի Մ-18 տարեկանների ընտրանու հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին հավաքականում։