Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՑ

29/11/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

Արդեն նոյեմբերի 30-ից հանդիպման տոմսերը կլինեն վաճառքում։ Ժամը 16։00-ից հնարավոր է դրանք գնել «Ուրարտու» մարզաբազայի սրճարանից։

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ արդեն գործում է մեր օնլայն վաճառքի հարթակը։ Այսուհետ «Ուրարտուի» տնային հանդիպումների տոմսերը կարող եք ձեռք բերել օնլայն։

Ստորև ներկայացնում ենք առաջիկա հանդիպման տոմսերի գնացուցակը։