Not Selected

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ

22/12/2021

Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, լրանում է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչներից մեկի՝ Արկադի Անդրիասյանի մահվան առաջին տարելիցը։ Այդ կապակցությամբ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ Արկադի Անդրիասյանի հուշարձանի մոտ, կայանալու է ծաղկադրման արարողություն։

Հայկական ֆուտբոլի անվանի վետերանները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ միասին ծաղիկներ կխոնարհեն լեգենդար ֆուտբոլիստի հուշարձանի մոտ։

Միջոցառման մեկնարկը 12։00-ին է։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի դռներն ամբողջ օրվա ընթացքում բաց կլինեն այն ֆուտբոլասերների համար, որոնք ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել Արկադի Անդրիասյանի հիշատակին։