Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՍԿԻՐԻՋՅԱՆ․ «ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵԼ»

06/12/2021

Տարեվերջյան խաղում ԲԿՄԱ-2-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0) «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Արթուր Միսկիրիջյանը խոսել է խաղի ու այս հատվածում թիմի ելույթների մասին։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տարվա վերջին հանդիպումն անցկացրինք, շատ կարևոր էր, որ հաղթանակով ավարտեինք, ուրախ եմ, որ այս խաղում գոլ խփեցի ու կարողացա օգնել թիմին։ Արեցինք այն ամենը, ինչ մարզիչը հրահանգել էր, ամենակարևորը՝ լավ արդյունքի հասանք։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԹԻՄԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջնության սկզբում այդքան էլ լավ հանդես չեկանք, կարելի է ասել՝ թիմի բախտը չէր բերում, բայց աստիճանաբար ավելացրինք ու կարողացանք վերջին խաղերում ավելի լավ հանդես գալ»։