Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ն ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

06/02/2021

Նախապատրաստական շրջանի երկրորդ հատվածը «Ուրարտու-2»-ը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Թիմը փետրվարի 7-ից 19-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայ քաղաքում։

Հավաքի ընթացքում պլանավորված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում։ Խաղային օրերի ու մրցակիցների մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ի բոլոր հանդիպումները հեռարձակվելու են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։