Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՏԵՍԱԿՑԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԻՆ

08/02/2021

«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը փետրվարի 8-ին այցելել էր Հայրենիք պաշտպանի վերականգնողական կենտրոն տեսակցելու Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Հրաչյա Մարտիրոսյանին։

Հակոբյանը նախորդ հանդիպման ժամանակ «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ էր խոստացել պատերազմի մասնակցին ու այս անգամ նա իր հետ բերել էր խոստացածը։

Հակոբի հետ զրույցում Հրաչյա Մարտիրոսյանը նշեց, որ աստիճանաբար ապաքինվում է և պատրաստվում է մրցաշրջանի վերսկսվելուն պես հաճախել մարզադաշտ ու դիտել Հակոբի խաղը հենց տրիբունայից։