Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՄԱՐԻԲՈՐ»․ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

11/07/2021

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» - «Մարիբոր» պատասխան խաղի նախօրեին՝ հուլիսի 14-ին լրագրողների հարցերին կպատասխանեն թիմերի ներկայացուցիչները։

18:30 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին կպատասխանեն Ռոբերտ Արզումանյանն և ֆուտբոլիստներից մեկը։ 19։00-ին կմեկնարկի «Ուրարտուի» նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար։

19։30-ին կմեկնարկի «Մարիբորի» գլխավոր մարզիչ Սիմոն Ռոժմանի և «Մարիբորի» ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը։ 20։00-ին կմեկնարկի «Մարիբորի» նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Հավելենք, որ բոլոր մեդիա-ակտիվությունները տեղի կունենան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։