Not Selected

ՊՅՈՏՐ ՏԵՆ․ «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»

13/07/2021

«Մարիբորի» հետ պատասխան խաղից առաջ զրուցել ենք «Ուրարտուի» պաշտպան Պյոտր Տենի հետ, որը խոսել է թիմերի միջև կայացած առաջին խաղի ու սպասվող դիմակայությունում «Ուրարտուի» շանսերի մասին։

 

«ՄԱՐԻԲՈՐԻՑ» ՍՏԱՑԱԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այն, որ առաջին խաղում պարտվեցինք, իհարեկե, վատ է, բայց կարծում եմ՝ մենք լավ խաղացինք։ Պաշտպանությունում որևէ խնդիր չունեինք, բայց մեկ որոշիչ սխալ թույլ տվեցինք, որից հետո գոլ ընդունեցինք մեր դարպասը։ Լավ մարզադաշտ ունեն, ամեն ինչ հարմարավետ էր, խոտածածկը շատ լավն էր, իսկ «Մարիբորը» բարձր մակարդակի է, այնտեղ բոլոր ֆուտբոլիստները համապատասխանում են թիմի խաղաոճին։ Կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստների, որոնք իմ կարծիքով ձախ եզրում շատ լավ գործեցին»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՇԱՆՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղից հետո շանսեր, միանշանակ, ունենք, և այդ շանսից պետք է օգտվենք։ Պատասխան խաղում մեզ ամենաքիչը մեկ գոլ է անհրաժեշտ, բացի այդ պետք է պաշտպանությունում կենտրոնացված ու հուսալի խաղ ցուցադրենք։ Մենք հավատում ենք, որ կարող ենք հաջողության հասնել, թիմը կարող է դա անել»։