Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՎԱՂՎԱ ԽԱՂԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԼԻՆԻ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴՆ ԷՐ»

14/07/2021

«Ուրարտու» - «Մարիբոր» դիմակայության նախօրեին Ռոբերտ Արզումանյանը նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին

 

Առաջին ու սպասվող խաղի մասին մարզչի կարծիքը

«Առաջին հանդիպումը բարդ ստացվեց, բայց կարծքում եմ՝ մենք լավ ֆուտբոլ խաղացինք, մրցակցի մասին մի քանի անգամ խոսել եմ, շատ բարձրակարգ թիմ է։ Մենք էլ ամբողջ խաղի ընթացքում պահեցինք այն պատկերը, որով պետք է խաղայինք, տղաները կատարեցին այն առաջադրանքները, որոնք պետք է կատարեինք, բայց վաղը պետք է ավելի կազմակերպված խաղանք, որովհետև մեր նախորդ խաղը բավական չի լինի մրցակցին անցնելու համար։ Կարևորն այն է, որ մեր թիմը խաղից խաղ ավելի լավ է դրսևորում իրեն ու այս պահի դրությամբ իմ գլխավոր նպատակն է, որ վաղվա խաղն ավելի լավը լինի, քան նախորդն էր։ Այդ պարագայում, ես կարծում եմ, որ կկարողանանք հաղթահարել մրցակցին»։

 

- Առաջին խաղում «Ուրարտուն» բավական կազմակերպված տեսք ուներ, վաղվա խաղում առաջադրանքը մի փոքր այլ է, քանի որ պետք է հետ բերել կորցրածը, այդ բալանսն ինչպե՞ս եք գտնելու, որպեսզի և՛ ստացվի չեզոքացնել տարբերությունը, և՛ գոլ չընդունեք։

- Բնականաբար վաղը պետք է հաղթել, բայց մենք չպետք է շեղվենք ու պետք է մեր կազմակերպված ու ճիշտ խաղը խաղանք պաշտպանությունում, քանի որ գոլ բաց թողնելու դեպքում ամեն ինչ ավելի է բարդանում, փորձելու ենք գոլ կամ որն ավելի ցանկալի է՝ գոլեր խփել մրցակցի դարպասը։

- Նախորդ խաղում երկու բացակայող ֆուտբոլիստներ կային՝ Դեսիրե և Բեգլարյան, նրանք պատրաստ կլինե՞ն։

- Մեր թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է, հուսով եմ, որ մենք կհաղթարենք մրցակցին։

- Նարեկ Աղասարյանն ու Նարեկ Գրիգորյանը խաղաժամանակ ստացան, նրանց խաղն ինչպե՞ս եք գնահատում։

- Երկուսի խաղից էլ գոհ եմ, Նարեկ Աղասարյանը պատասխանատու ֆուտբոլիստ է, նախորդ խաղն էլ նման կերպ անցկացրեց, նույնն էլ Գրիգորյանը։ Եվրագավաթներում երկուսի առաջին ելույթն էր, բայց չեմ զգացել նրանց մոտ որևէ լարվածություն։ Կարևորը՝ տղաները լավ հանդիպում անցկացրին։ Բացի խաղերից, մարզումների ժամանակ էլ լավ են դրսևորում իրենց, մեր թիմի համար կարևոր ֆուտբոլիստներ են։

- Ի՞նչ սպասել վաղվա խաղում «Ուրարտուից»։

- Ինքս լավ խաղ եմ սպասում, ավելի լավ, քան նախորդ խաղն էր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի անցնենք մրցակցին։

 - Որպես գլխավոր մարզիչ՝ նախորդը Ձեր առաջին միջազգային խաղն էր։ Նման մակարդակի խաղում ֆուտբոլիստ լինելը Ձեզ օգնու՞մ է, ի՞նչ կասեք զգացողությունների մասին։

- Երևի թե հիմա մարզիչների մեծամասնությունը հենց ֆուտբոլիստներ են եղել, հստակ չեմ կարող ասել՝ այդ փաստը օգնեց, խանգարեց, թե՞ ոչինչ չտվեց, բայց կարող եմ ենթադրել, որ այն միջազգային հանդիպումներին պատրաաստվելու գործընթացը կամ այն, ինչ եղել է խաղից հետո ինձ համար նորություն չի եղել։