Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

16/07/2021

Հուլիսի 17-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում կանցկացնի, ուժերը չափելով VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք ստացած «Նորավանք» ֆուտբոլային ակումբի հետ։

Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։ Մուտքն ազատ է։

Խաղն ուղիղ եթերում կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։