Not Selected

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

27/07/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է 2021/22 մրցաշրջանի հավատարմագրումը։ Բոլոր այն լրագրողները, որոնք ցանկանում են մեկնարկելիք մրցաշրջանում լուսաբանել «Ուրարտուի» տնային հանդիպումները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am հասցեով, նշելով անունը, ազգանունը, լրատվամիջոցի անվանումը, աշխատանքի բնույթը (լրագրող, ֆոտոլրագրող, օպերատոր)։ Անհրաժեշտ է ուղարկել նաև անձը նույնականացնող լուսանկար (3x4; jpg ֆորմատով)։

Հավատարմագրումը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականի մայիսի 31-ը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք «Ուրարտուի» բոլոր տնային հանդիպումների համար։

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը, ժամը 18։00-ն։

Առաջացած հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099-16-90-10 հեռախոսահամարով։