Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈՐԱՎԱՆՔ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

31/07/2021

ՀՖՖ-ն հրապարակել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Ուրարտու» - «Նորավանք»  հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արթուր Սաֆարյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Մհեր Խուդավերդյանը։ 

Հավելենք, որ այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում օգոստոսի 1-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։