Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵՆՔ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՀԱՋՈՐԴ ԽԱՂԵՐԻՆ»

15/08/2021

«Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երրորդ տուրի «Արարատի» հետ խաղից հետո խոսել է թիմի խաղի ու կրած պարտության մասին։

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսում դանդաղ խաղ էր ընթանում, այն արագ ֆուտբոլը, որ մենք փորձում ենք խաղալ ու խաղում էինք նախորդ խաղերում, չկար, դա, նախևառաջ, գալիս էր մեզնից, որովհետև գնդակը տեղաշարժում էինք դանդաղ, ինչի հետևանքով էլ չէինք կարողանում ստեղծել ազատ գոտիներ և օգտագործել դրանք։

Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, բազմաթիվ պահեր ստեղծեցինք, ցավոք, չկարողացանք օգտագործել, այնուհետև մեր թույլ տված սխալներից հետո մրցակիցը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ Այդ գոլից հետո էլ մի քանի հնարավորություն ստեղծեցինք, բայց փոխարենը մեր դարպասն ընդունեցինք երկրորդ գնդակը։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլում յուրաքանչյուր արդյունք օբյեկտիվ է, պետք է առաջ նայել ու պատրաստվել հաջորդ խաղերին։

Մինչև 1-0 հաշիվը մենք խաղում էինք մեր ֆուտբոլը, իսկ ահա երկրորդ գոլի ժամանակ հնարավոր է, որ որոշակի ճնշում գրոծադրեցինք մրցակցի վրա, քանի որ պետք էր գոլ խփել։  Անհրաժեշտ է վերանայել խաղը, դրանից հետո պատկերն այլ կլինի»։