Not Selected

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

02/08/2021

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որին ամիսներ առաջ հյուրընկալել էինք «Ուրարտուում», դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը:

Շնորհավորում ենք Դավթյանին և հաջողություններ մաղթում նաև հետագա մրցելույթներում։