Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԾԱՆՐ ԽԱՂՈՒՄ ՄԵԶ ՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵԼ»

23/08/2021

Ռոբերտ Արզումանյանը ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոսել է խաղի մասին․

«Խաղը բավական ծանր ստացվեց, ինչպես և սպասում էինք։ Միայն վերջնամասում կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ ու հաղթել, ունեինք բազմաթիվ պահեր թե՛ առաջին խաղակեսում, թե՛ երկրորդում, բայց նորից չէր ստացվում գոլ խփել, իսկ ԲԿՄԱ-ին առաջին խաղակեսի վերջնամասում հաջողվեց գրավել մեր դարպասը։ Կարծում եմ՝ ԲԿՄԱ-ն մեր առաջնությունում լավագույնն է՝ որպես թիմ, որը շատ կազմակերպված ֆուտբոլ է խաղում, Ֆուտբոլիստները որոնք դեռ երիտասարդ են, բայց նրանց հաջողվում է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել»։