Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎՆ ՈՒ ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

25/08/2021

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հետ խաղերին։ Այս առիթով Խոակին Կապառոսն ազգային հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» դարպասապահներ Արսեն Բեգլարյանին ու Անատոլի Այվազովին։

Հավելենք, որ ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ արտագնա հանդիպումները կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 2-ին և 5-ին և կմեկնարկեն 22։45-ին։ Իսկ սեփական հարկի տակ մեր ընտրանին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի ժամը՝ 20։00-ին։